ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը մտադիր է արգելել Մաքսային միությունում ժանյակավոր կանացի վարտիքները: Նախարարությունը ցանկանում է այդ դրույթը ներառել Մաքսային միության «Թեթեւ արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում: Այս մասին հայտարարել է ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Վիկտոր Եվտուխովը՝ պատասխանելով թեթեւ արդյունաբերության արտադրության տեղայնացման հարցերով նիստի մասնակիցների հարցերին:

Նա հստակեցրել է, որ գործվածքների անվտանգության պահանջների խնդիրը գտնվում է «Ռոսպոտրեբնադզորի» իրավասության շրջանակում է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ժանյակավոր, ցանցավոր եւ սինթետիկ նյութերից վարտիքները կարող են վերանալ վաճառքից 2014-ի հուլիսի 1-ից, նիստում հայտարարել է InCity ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Պոպովը: «Ես մեր զրույցն ավելի աշխուժացնելու համար ինձ հետ բերել եմ արտադրանքի նմուշները: Ահա ցանցավոր կանացի վարտքիներ, որոնք մեզ մոտ արգելվում է վաճառել»,-ասել է նա:

Մաքսային միության «Թեթեւ արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը ուժի մեջ կմտնի 2012-ի հուլիսի 1-ից, սակայն մինչեւ 2014-ի հուլիսի 1-ը թույլատրվում է դրանց թողարկումը նախկինում տրված սերտիֆիկատների համաձայն, նշել է ձեռնարկատերը:

Գոյություն ունեցող տեխնիկական կանոնակարգի համաձայն, այնպիսի նյութեր, ինչպիսիք են պոլիամիդը, նեյլոնը, պոլիեստրը, արգելվում է կիրառել վարտիքների արտադրության մեջ, նշել է Պոպովը: «Եթե դու վաճառում ես կրծկալի եւ վարտիքի կոմպլեկտ, դա կարելի է, իսկ առանձին՝ ոչ»,-ասել է նա: