Մարդաբանության ու պատմության ազգային ինստիտուտի մեքսիկացի հնագետները հայտնաբերել են հայտնի առաջին տաճարը, որը ենթադրաբար նվիրած է ացտեկների մահվան աստված Միկտլանտեկուտլիին:

Տաճարը(«Գանգերի տաճար») հայտնաբերվել է Տեաուկանեի պեղումների ժամանակ կենտրոնական Մեքսիկայու: Տաճարի հյուսիսային ու արեւմտյան պատերին հայտնաբերվել խցեր, որտեղ գիպսի օգնությամբ ամրացված են մարդու երկու գանգ ու չորս սրունքոսկր: Տանիքին գիտնականները հայտնաբերել են Միկտլանտեկուտլիի կերամիկական գլուխներ, ու նրա պատկերով քար: Բացի այդ, տաճարում հայտնաբերել են մարդու ոսկորի 300 նմուշ, որոնց զոհաբերել են մահվան աստծուն, հաղորդում է Lenta.ru-ն:

Գանգերից մեկի ծնոտին կարմիր ներկ է եղել, որը համապատասխանում է Միկտլանտեկուտլիի սրբաբանությանը: Հնագետների խոսքով՝ հենց սա է օգնել հաստատել տաճարի պատկանելիությունը. Բորջիայի կանոնադրության մեջ, որտեղ ացտեկների տարբեր աստվածներ են պատկերված, Միկտլանտեկուտլին կարմիր լեզու ունի: Ոսկորները ԴՆԹ-ի թեստավորման չեն ենթարկվել՝ «դրանց վատ վիճակի ու հանքայնացման պատճառով»: