Փարիզում վախճանվել է հայտնի կնոռեժիսոր Ժորժ Լոթները, հայտնում է Agence France-Presse-ը:
Լոթներն ունի 48 ռեժիսորական աշխատանք, որոնցից ամենահայտնին «Պրոֆեսիոնալը ֆիլմն է: Բացի դրանից, Լոթները 25 ֆիլմի սցենար է գրել, իրեն փորձել նաեւ կինոդերասանի կարգավիճակում: Ժորժ Լոթները վախճանվել է 87 տարեկանում` երկարատեւ հիվանդությունից հետո, հայտնում է Polit.ru-ն:
Լոթները ծնվել էր 1926թ. հունվարի 24-ին` Նիցցայում, կատակերգակ դերասանուհու եւ ոսկերչի ընտանիքում:
Ռեժիսորի եւ սցենարիստի իր երկարատեւ կարիերայի ընթացքում նա հասցրել է աշխատել այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ժան Պոլ Բելմոնդոն, Լուի դը Ֆյունեսը, Պիեր Ռիշարը, Սոֆի Մարսոն:





























