Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը շաբաթ օրը նշանակել է նոր վարչապետի ու նրա երեք տեղակալների, հաղորդում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը:

Ակիլա Ակիլովի փոխարեն վարչապետ է դարձել Սոգդիական մարզի նախկին ղեկավար Կոհիր Ռասուլզոդան, փոխվարչապետ Ռուկիա Աթոեւին փոխարինել է խորհրդարանի պատգամավոր Մարհաբո Ջաբարովան, մեկ այլ փոխվարչապետ է դարձել Ազիմ Իբրոհիմը, ով մինչ այդ գլխավորում է «Տաջիկգլավգեոլոգիան», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Փոխվարչապետի պաշտոնը պահպանել է Մուրոդալի Ալիմարդոնը: Վարչապետի պաշտոնում սովորաբար նշանակվում է երկրի հյուսիսի՝ Սոգդիական մարզի ներկայացուցիչը: Առաջին փոխվարչապետին նշանակել էին նոյեմբերի 19-ին՝ Դավլաթալի Սաիդովին, ով փոխարինեց Մաթլուբոհան Դավլաթովին: