Ադրբեջանում չեզոքացվել է խմբավորում, որն ահաբեկչական գործողություն էր նախապատրաստում:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ազգային անվտանգության նախարարության օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալել են Ադրբեջանի քաղաքացիներ Միրզոեւ Նարիման Խոսրով օղլուն ու Ռուստամով Միրզահմեդ Շաքիր օղլուն, որոնց կասկածում են մարդկանց սպանելու նպատակով ահաբեկչական գործողությունների նախապատրաստման ու մեծ թվով զենքի, պայթուցիկ նյութերի ձեռքբերման մեջ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ 28,214.2.1, 28,214.2.3 (ահաբեկչություն, զենքի միջոցով հասարակական անվտանգության խախտում, պայթյունների նախապատրաստում, հրդեհներ ու մարդկանց զանգվածային սպանության այլ գործողություններ) եւ 228.2.1(անձանց խմբի կողմից նախնական համաձայնությայմբ զենքի, զինամթերքի անօրինական ձեռք բերում, պահում ու տեղափոխում) հոդվածներով: Ձերբակալվածների նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը:

ԱԱՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ 2013թ.-ի հոկտեմբերին  Facebook սոցիալական ցանցում «Էնեկին Սքայվոքերի» էջում տեղադրվել էր հայտարարություն այն մասին, որ այդ պահին Գուսարական շրջանում գտնվող «էմիր Ֆարման Չյատինը» «շեյխ Միրզահմեդ ալ Գուսարիր» կողմից հրահանգ է ստացել ջիհաթ իրականացնել Ադրբեջանի շիաների նկատմամբ:

«Էնեկին Սքայվոքերի» էջում տեղադրված է նաեւ Ֆարման Չյատինի նկարը դանակը ձեռքին շեյխ Միրզահմեդ ալ Գուսարիի հետ միասին: Միջկրոնական պատերազմի հրահրման համար նկարի ներքո տեղադրված է շիաների դեմ ջիհաթի մասին ֆետվա, նրանց դեմ ուղղված սպառնալիքներ, Բաքվում «Մեշեդի Դադաշ» մզկիթի ախունդ Շահին Հասանովի սպանության կոչ:

Հակաահաբեկչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Ֆարիման Չյատինը» Նարիման Միրզոեւն է, իսկ «շեյխ Միրզահմեդ ալ Գուսարիրին» Միրզահմեդ Ռուստամովն է: Պարզվել է, որ Նարիման Միրզոեւը, Միրզահմեդ Ռուստամովը եւ ուրիշներ 2012թ.-ի ապրիլին համաձայնության են եկել զենքի ու պայթուցիկ սարքերի օգնությամբ ահաբեկչություն իրականացնելու մասին՝ մարդկանց սպանության, նրանց առողջությանն ու ունեցվածքին վնաս հասցնելու նպատակով:

Նարիման Միրզոեւը, Միրզահմեդ Ռուստամովը եւ ուրիշներ այդ նպատակով ձեռք են բերել զենք ու զինամթերք: Դրանց ներկրման աղբյուրի բացահայտման համար այժմ հետաքննություն է անցկացվում: Իրավապահ մարմիններից թաքնվելու եւ նրանց զինված դիամդրություն ցույց տալու համար Նարիման Միրզոեւը հանձնարարել է Ռուստամովին Գուսարական շրջանում անտառում թաքստոց կազմակերպել:  Դրանից հետո համախոհներ հավաքելու նպատակով նրանք գրանցվել են սոցցանցում: Սակայն հանգամանքների պատճառով, որոնք իրենցից չէին կախված, իրագործել մտահաղացումը նրանց չի հաջողվել:

Նարիման Միրզոեւի ձերբակալությունից հետո հայտնաբերվել է «Մակաեւով ՄՊ 371» տեսակի ատրճանակ, որի նշանակությունը փոփոխված էր, 1 պահունակ եւ 8 փամփուշտ այդ ատրճանակի համար, իսկ նրա բնակարանից առգրավել են «Կալաշնիկով» տեսակի 1 ինքնաձիգ, 1 պահունակ ու 14 փամփուշտ, ձեռքի «Ֆ1» տեսակի 3 նռնակ ու 3 ապահովիչ, Ռուստամովի մոտ հայտնաբերվել է «Մակարով ՄՊ 371» տեսակի ատրճանակ, 1 պահունակ եւ 8 փամփուշտ այդ ատրճանակի համար, ձեռքի «Ֆ1» տեսակի 2 նռնակ ու 2 ապահովիչ:

Այս պահին օպերատիվ-հետաքննչական գործողություններ են անցկացվում խմբավորման մյուս մասնակիցների հայտնաբերման ու գործի մանրամասները պարզելու ուղղությամբ: