Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 22-ին, ցավակցական հեռագիր է հղել Լատվիայի Հանրապետության նախագահ Անդրիս Բերզինշին՝ Ռիգայի «Մաքսիմա» առեւտրի կենտրոնի տանիքի փլուզման կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի եւ վիրավորների պատճառ է դարձել:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանն անկեղծ ցավակցություն եւ զորակցություն է հայտնել նախագահ Բերզինշին եւ Լատվիայի ժողովրդին` զոհվածների հարազատներին մաղթելով համբերություն եւ տոկունություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում:




























