Ամերիկացիները հիասթափվել են Օբամայի վարած քաղաքականությունից. եթե ընտրություններն այսօր կայանային, ապա նրա գլխավոր մրցակից, հանրապետական Միթ Ռոմնին ավելի շատ շանսեր կունենար զբաղեցնելու նախագահական աթոռը: Այդ մասին են վկայում վերջերս կայացած հարցումները, որոնք անցկացրել է ABC News-ը Washington Post-ի հետ համատեղ: Հարցման համաձայն՝ ամերիկացների կեսը դժգոհ է նախագահի աշխատանքից: Սա Սպիտակ տան ղեկավարի ամենացածր վարկանիշն է նրա քաղաքական գործունեության ընթացքում:

Առաջին նախագահության սկզբում Օբամային աջակցում էր ամերիկացիների 68 տոկոսը: Այս տարվա հունվարին այդ թիվը կազմում էր 55 տոկոս: Սակայն այսօր նրանց թիվը զգալիորեն կրճատվել է՝ 42 տոկոս, հաղորդում է Russia Today-ը:

Ավելին, հարցվածների 70 տոկոսը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ «երկիրը կանգնել է բոլորովին սխալ ուղու վրա» ու նրա ղեկավարությունը բազմաթիվ լուրջ սխալներ է թույլ տվել: Ամերիկացիների միայն քառորդ մասն է այլ կարծիքի:

Հարցումը նաեւ ցույց է տվել, որ եթե ընտրություններն այսօր կայանային, ապա Միթ Ռոմնին կհավաքեր ձայների 49 տոկոսը, Օբաման՝ 45 տոկոսը: