Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, նոյեմբերի 22-ին, բերման են ենթարկել 41-ամյա Մկրտիչ Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ նոյեմբերի 20-ի երեկոյան հյուրընկալվելով ծանոթի տանը` գողացել է բջջային հեռախոս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:




























