Շնորհիվ Մաքսային միությանն անդամակցելու, Հայաստանը լրացուցիչ 4% տնտեսական աճ կգրանցի, ինչը կարող է փոխել մեր տնտեսական զարգացման ընդհանուր պատկերը։ Այս մասին նոյեմբերի 23-ին «Վիլնյուսի նախաշեմին Եվրասիական ինտեգրման գործընթացներին Հայաստանի մասնակցությունը» թեմայով կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ-ի նախագահ Արամ Սաֆարյանը:
«Մեր հասարակության ճնշող մեծամասնությունը կողմ է Մաքսային միությանն ինտեգրվելու իշխանությունների ձգտմանը: Հայ բնակչության 84%-ը վստահում է Ռուսաստանին, սակայն միայն 10%-ն է պատկերացնում, թե ինչ է ՄՄ-ն եւ ուր ենք մենք գնում», - մտահոգություն է հայտնել Արամ Սաֆարյանը: Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ բոլոր ցուցանիշները ցույց են տալիս հայ հասարակության հավատարմությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Հայաստանի եւ ՌԴ-ի նախագահների բանակցությունների արդյունքում հայտարարվել էր ՄՄ մուտք գործելու եւ եվրասիական հետագա ինտեգրման գործընթացներին մասնակցելու Հայաստանի որոշման մասին:





























