Հոնդուրասի իշխող Ազգայնական կուսակցության թեկնածու Խուան Օռլանդո Էրնանդեսը առաջատարն է կիրակի օրը երկրում կայացած նախագահական ըննտրությունների արդյունքներով: Այս մասին հայտնել է հանրապետության  Բարձրագույն ընտրական տրիբունալը, որը ներկայացրել է քվեարկության նախնական արդյունքները:

Ըստ ԲԸՏ-ի՝ Էռնանդեսն ստացել է ընտրազանգվածի 34,97%-ի աջակցությունը՝ քվեաթերթիկների 24%-ի հաշվարկից հետո: Երկրորդ տեղում է Ազատության եւ վերակառուցման ձախ կուսակցության թեկնածու Քսիոմարա Կաստրոն, որի օգտին քվեարկել է ընտրողների 28,36%-ը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նախագահի պաշտոնի համար պայքարել են ութ թեկնածուներ: Ըստ համընդհանուր ընտրությունների արդյունքների` Հոնդուրասում ամբողջությամբ կնորացվի նաեւ երկրի Ազգային կոնգրեսի կազմը, որում ընդգրկված են 128 պատգամավորներ: