Սուդանական Դարֆուր նահանգում կիրակի օրը ռուանդացի խաղաղապահ է զոհվել՝ Աֆրիկյան միության ու ՄԱԿ-ի համատեղ առաքելության ավտոշարասյան վրա զինված անձանց հարձակման արդյունքում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսրիկին:

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ցավակցություն է հայտնում Ռուանդայի կառավարությանն ու զոհված խաղաղապահի ընտանիքին: Նա նաեւ հաղորդել է, որ պաշտոնյան հույս է հայտնել, որ Սուդանի կառավարությունը կձեռնարկի օպերատիվ գործողություններ՝ օրինախախտներին պատասխանատվության ենթարկելու, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

2003-ի ի վեր՝ Դարֆուրում միջհամայնքային բախումների արդյունքում զոհվել է մոտ 300 հազար մարդ, մոտ երեք միլիոնը փախստական է դարձել: