Ռուս երգիչ Գրեգորի Լեպսի համար պետիցիայի օգտին քվեարկել է 100 հազար մադր, որոնք անհրաժեշտ են, որպեսզի պաշտոնական իշխանություններն ուշադրություն դարձնեն դրան:

Տվյալ պահին ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից երաժշտի հանդեպ սահմանած պատժամիջոցները հանելու վերաբերյալ պահանջի տակ ստորագրել է 100 հազար 826 մարդ:

Պետիցիայի տեքստում պահանջվում է, որպեսզի կամ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ապացույցներ ներկայացնի, որ Լեպսի հանցավոր խմբի հանցակից է, կամ հանել պատժամիջոցներն ու ներողություն խնդրել, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Հոկտեմբերի վերջին հայտնի էր դարձել, որ ամերիկյան իշխանությունները Լեպսին կասկածում են հանցավոր խմբավորման հետ կապի մեջ: