Անկախության Մայդանի բողոքի ակցիայի մասնակիցները մաքրել են տարածքն այն բանից հետո, երբ գիշերը ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել: Նրանց հաջողվել է պահպանել ճամբարը, ակցիան շարունակվում է:

Ներկայումս բողոքի ակցիա է նախապատրաստվում նախագահի վարչակազմի ու կառավարության շենքերի մոտ: Հիմա կառավարության շենքի մոտ «Բերկուտով» չորս ավտոբուսներ, ոստիկանության մի քանի ջոկատներ ու մամուլի ներկայացուցիչներ են կանգնած:

Ընդ որում, Եվրոմայդանում հերթապահում է մոտ 300 մարդ, նրանց տաք նախաճաշ են բերել: Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ու գիշերը զանգվածային բախումներ են տեղի ունեցել հանրահավաքի մասնակիցների ու «Բերկուտի» միջեւ, երբ իրավապահնեը փորձել են քանդել Մայդանում տեղադրված ճամբարը: Սակայն ցուցարարները կարողացել են պաշտպանվել եւ պահանջում են ԵՄ հետ համաձայնագրի ստորագրում: