GQ ամսագրի ամերիկյան տարբերակը կազմել է 2013թ աշխարհի ամենաոչազդեցիկ մարդանց ցուցակը: Բացի ընթերցողներին հիասթափեցրած երաժիշտ-աստղերից, կինոդերասաններից ու մարզիկներից, ցանկում է հայտնվել նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Ամերիկյան նախագահը GQ-ի ընթերցողների համար անհաջողակների ցանկի 17-րդ հորիզոնականում է: Ամսագիրն այդ փաստը բացատրում է նրանով, որ նախագահը բազմաթիվ խոստումներ է տալիս, սակայն փաստացի ոչինչ չի անում:
Ենթադրվում է, որ Օբամայի ֆիասկոն պայմանավորված է առողջապահական անհաջող բարեփոխումով, ներգաղթյալների հանդեպ քաղաքականությամբ, ինչպես նաեւ միջազգային քաղաքական հարթակում իր դիրքորոշումը հաստատորեն պնդելու անկարողությամբ, հաղորդում է Russia Today-ը:
Վարկանիշը գլխավորում է NBA-ի 52-ամյա նախկին աստղ Դենիս Ռոդմանը, իսկ ԱՄՆ նախագահին հայտնիության մակարդակով ընկերակցում են Ջասթին Բիբերն ու Լեդի Գագան:



























