Ուկրաինայում որոշակիորեն լուծվում է հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն հեռանկարների հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին է հաղորդել «Ինտեգրացիա ու զրագացում» ՀԿ ղեկավար Արամ Սաֆարյանը:

Նրա խոսքով, երկու միլիոն ուկրաինացի ամեն օր առավոտյան հատում է Ռուսաստանի հետ սահմանը, աշխատում է այնտեղ, իսկ երեկոյան վերադառնում է տուն: Նա նշել է, որ եթե ուկրաինական կողմն ընտրեր եվրաինտեգրումը, Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի համար արհեստական խոչընդոտներ էին ստեղծվելու: Նա նաեւ ընդգծել է, որ ապագայում Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելը կախված կլինի նրանից, թե որքան արդյունավետ ու գործող կլինի այդ միությունը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի քսանմեկին Ուկրաինայի կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրության նախապատրաստական աշխատանքները: