Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար ընտանիքն անձնական տարածք է, որտեղ ոչ ոք չպետք է ներխուժի, հաղորդել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ The New Times ամսագրի կայքում այսօր հրապարակված հարցազրույցում:

Պատասխանելով նախագահի ընտանիքի մասին հարցին՝ Պեսկովը նշել է, որ նրա անձնական կյանքը շատ ավելի փակ է, սակայն նրա ընտանիքի մասին, ընդհանուր առմամբ, բոլորը գիտեն՝ նկատի ունենալով տիկնոջ հետ բաժանումը, գրում է «ՌԻԱ Նովոստին»: