Օրերս Շենգավիթ համայնքում գտնվող «Միրաժ» գիշերային ակումբում թեժ ծեծկռտուք է եղել աշխատակիցների ու հաճախորդի միջեւ:

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին: 24-ամյա հաճախորդի ու աշխատակիցների միջեւ վիճաբանություն է ծագել, ինչին միջամտել է ակումբի տնօրենը եւ ծեծկռտուքն ավելի է թեժացել:

NEWS.am-ի տեղեկություններով` միջադեպի կապակցությամբ հետաքննություն է կատարվում: Նշենք, որ ակումբը գտնվում է Նորագավիթում: