Այս կազմակերպությունը գտնվում է Լոնդոնի բացառիկ Մեյֆեր շրջանում եւ բոլոր կուսակցությունների քաղաքական գործիչների համար կազմակերպում է հյուրընկալ ճաշկերույթներ, պատմում է The Observer –ը: «European Azerbaijan Society»-ին (Teas) իբր անկախ առեւտրական կազմակերպություն է, որը Համայնքների պալատի ու Եվրախորհրդարանի անդամներին, ինչպես նաեւ այլ պաշտոնատար անձանց պարբերաբար ուղարկում է նախկին խորհրդային հանրապետություն, որտեղ նրանց դիմավորում են շքեղ հյուրանոցներում»,- գրում են լրագրողներ Ջեյմի Դոուորն ու Շալռոտա Լեթիմերը:
Պարբերականը ներկայացնում է անանուն մեկի պատմությունը: «Սա իսկական հանգիստ է, բազմաթիվ արժեքավոր նվերներ: Նվիրում են հիմնականում թանկարժեք մետաքսե գորգեր, ոսկե եւ արծաթե իրեր, ոգելից խմիչք, սեւ խավիար եւ գումար: Բաքվի մշտական նվերն է՝ երկու կիլոգրամ խավիար»:«Իրավապահների մոտ հարցեր են ծագում այս համայնքի կողմից աշխարհի ամենաինքնիշխան երկրներից մեկի իմիջը բարելավելու համար «խավիարային դիվանագիտության» օգտագործման առթիվ մի ժամանակ, երբ պնդում են երկրում ընտրությունները կեղծելու, անկախ լրագրողների եւ ընդդիմադիր կուսակցությունների հանդեպ դաժան վերաբերմունքի մասին», - նշվում է հոդվածում:Համայնքն անվանում են «ադրբեջանական էլիտար ընտանիքների խոսնակ, որի սեփականության ներքո է նավթի եւ հանքարդյունաբերության ոլորտների զգալի մասնաբաժինը» (թերթի ձեւակերպումը): Պարբերականի տվյալներով՝ համայնքի նախագահը Թալե Հեյդարովն է: Թերթի նրան այսպես է նկարագրում. «Լոնդոնում բնակվող որդին Քամալադին Հեյդարովի որդին, արտակարգ իրավիճակների նախարար, որը նախագահ Իլհամ Ալիեւի մերձավոր շրջապատից է եւ հաճախ համարվում է Ադրբեջանում ամենազդեցիկ մարդ»:
Ինչպես գրում են հեղինակներ, համայնքն ամուր հարաբերություններ ունի Վեսմինիսթրի հետ: «Այն գաղտնի աջակցում է Ադրբեջանի հարցերով համակուսակցական խորհրդարանական խմբին ու սերտ հարաբերություններ է զարգացնում բոլոր քաղաքական ճամբարների հետ՝ կազմակերպելով շքեղ ընդունելություններ պատգամավորների համար իրենց կուսակցությունների ամենամյա կոնֆերանսների ժամանակ»,-ասվում է հոդվածում:Փաստաթղթերի համաձայնէ համայնքը նվազագույնը 71740 ֆունտ ե վճարել պահպանողական պատգամավորներին իրենց երկիր այցելելու համար, իսկ լեյբորիստներին՝ 9700 ֆունտ:
Թերթը պնդում է, որ համայնքն ազդեցություն ունի նաեւ բրիտանացի գործարարների շրջանում: Անցյալ ամիս կազմակերպել է առեւտրական կոնֆերանս, որի ժամանակ քարոզում էին Բրիտանիայի մասնակցությունն Ադրբեջանի կյանքում:Քննադատաների մոտ հարց է ծագում. միգուցե Մեծ Բրիտանիան պետք է ուշադրությւոն դարձնի Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին, քան գազի հանքավայրերին: Human Rights Watch-ը սեպտեմբերին հայտարարու էր. «Ադրբեջանի կառավարությունը նպատակաուղղված ռազմավարություն է իրականացնում այլակարծության սահմանափակման համար»:Սակայն նախագահական ընտրություններին հետեւող բրիտանացի պատգամավորները ընդդիմանում են, գրում են հեղինակները: Այսպես, Մայք Հենքոքն ասել էր, որ նույնիսկ չնչին թերություններ չի նկատել: թերը պնդում է. «Հենքոքի օգնականն ու սիրուհին ինչ-որ ժամանակ 3000 ֆունտ էր ստացել համայնքի համար կատարած աշխատանքի դիմաց»: Հենքոքն ասել էր, որ դիտորական առաքելությունը կիսում է իր կարծիքը, իսկ իր օգնականի աշխատանքը հրամանագրված է խորհրդարանում ու համապատասխանում է բոլոր կանոններին, հաղորդում է InoPressa.ru-ն:




























