2 անչափահասների մայրը ծանոթին մեղադրել է իրեն բռնաբարելու եւ ավազակային հարձակում կատարելու մեջ: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
34- ամյա Մ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2013թ. օգոստոսի 26-ին ոստիկանության Կոտայքի բաժնում նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար` իր նկատմամբ բռնաբարության փորձ եւ ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ, գիտակցելով, որ իր տրամադրված տեղեկությունը կեղծ է, Արման Ստեփանի Շահբազյանի նկատմամբ կատարել է սուտ մատնություն` վերջինիս մեղադրելով ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ:
Դատաքննության ընթացքում նա ընդունել է մեղքը, զղջացել է կատարվածի համար: Հաշվի առնելով պատժի չափը դատարանը հաշվի է առել, որ նրա խնամքին են գտնվում երկու անչափահաս երեխաներ: Քննելով գործը դատարանը վճռել է Մ.Գ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ նշանակել է պատիժ` ազատազրկման ` 2 տարի ժամկետով, սակայն համաներում է կիրառել եւ նրան ազատել է պատժից:Առաջիկայում գործը կհանձնվի դատարանի արխիվ:




























