Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն նոյեմբերի 25-ին հացադուլ է հայտարարել՝ այդ կերպ որոշելով աջակցել ցուցարար ուկրաինացիներին, հայտարարել է նախկին վարչապետի փաստաբան Սերգեյ Վլասենկոն:

Մինչ այդ, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դուստր Եվգենիան խնդրում է Գերմանիային, մասնավորապես, կանցլեր Անգելա Մերկելին չզիջել իր մոր ազատ արձակման համար մղվող պայքարում, հաղորդում է  segodnya.ua-ն:

Հիշեցնենք, որ Տիմոշենկոյի հետ կապված հարցի լուծումը Եվրամիության եւ Ուկրաինայի մջեւ ասոցացման համաձայնագրի կնքման պայման է: Սակայն ուկրաինական խորհրդարանը ոչ մի կերպ չի կարող անում ընդհանուր հայտարարի գալ, ուստի այն շարունակում է մնալ չլուծված: