Եվրաինտեգրման դադարեցումը չեղյալ հայտատարել պահանջող ակտիվիստները շարունակում են հանրահավաքներ ու բողոքի ակցիաներ անցկացնել Կիեւի Անկախության հրապարակում ու Եվրոպական հապարակում: Այս գիշեր հանգիստ է անցել:

Անկախության հուշարձանի մոտ են հավաքվել հասարակական ակտիվիստները՝ առանց կուսակցական սիմվոլիկայի: Նրանց առաջ ելույթ են ունեցել հանրային գործիչներ, լրագրողներ ու արտիստներ, հաղորդում է «Լիգա-Նովոստին»:

Գիշերը Կիեւում ջերմաստիճանը նվազել է զրոյի ու թաց ձյուն է եկել: Առավոտյան ժամը վեցի սահմաններում մարդիկ սկսել են աստիճանաբար շարժվել մետրոյի ուղղությամբ, քանի որ Եվրամայդանում նրանց փոխարինելու են եկել այլ ակտիվիստներ:

Եվրոպական հրապարակում եւս գիշերը հանգիստ է անցել: Մարդիկ տաքացել են տակառների մեջ վառված խարույկների շուրջ: