Թաիլանդի Ազգային ժողովը լսումներ է սկսել՝ կապված երկրի վարչապետ Յինգլակ Չինավատին ու ՆԳ նախարար Չարուպոնգու Ռուանգսուվանին անվստահություն հայտնելու հետ:
Լսումները նախաձեռնել է ընդդիմադիր Ժովորդավարական կուսակցությունը, որը խոստացել է հստակ ապացույցներ ներկայացնել, որ վերոհիշյալ անձնաց կողմից կոռուպցիոն հանցագործություններ են կատարել: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Մինչ այդ, Թաիլանդում ընդդիմադիրները, չնայած մայրաքաղաքում ընդունված անվտանգության հատուկ ռեժիմին, շրջափակել են եւս մի քանի պետական կառույցների շինություններ:
Ոստիկանությունը ցուցարարների հանդեպ առայժմ ուժ չի կիրառում:



























