Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները նոյեմբերի 25-ին, ժամը 20.00-ին, օդանավակայանում հայտնաբերել եւ ՔՀԳՎ բերման են ենթարկել 1992 թ. ծնված  Գեւորգ Հ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությւոնից հայտնում են, թե նա ապրիլի 18-ից ՌԴ Կալուգայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 162 հոդվածի 2-րդ մասի (ավազակություն) մեղադրանքով: