Ապրիլի 4-ին 7.2 մադնիտուդ ուժգնությամբ երկրաշաժ է տեղի ունեցել մեքսիկական Ստորին Կալիֆորնիա նահանգում։

Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մեխիկալի քաղաքից 30 կմ հարավ-արեւելք։ Առաջին ցնցումից անմիջապես հետո Տիխուանա քաղաքից 70-140 կմ դեպի հյուսիս-արեւելք եւս երեք երկրաշարժեր են գրանցվել՝ 3.6, 3.8 եւ 5.1 մագնիտուդ ուժգնությամբ։

Associated Press-ի տվյալներով, ստորգետնյա ցնցումների հետեւանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորների քանակը ճշտվում է։

Որոշ շրջաններ զրկվել են էլեկտրականությունից, հեռախոսակապից։ Երկրաշարժից հետո շատ մարդիկ վախենում են իրենց տները վերադառնալ։