7,8 մագնիտուդով հզոր երկրաշարժ է եղել ապրիլի 7-ի գիշերը ինդոնեզիական Սումատրա կղզու հարեւանությամբ:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը տեղակայվել է Սիբոլգա քաղաքից 205 կմ հեռավորության վրա 46 կմ խորության տակ:
Զոհեր եւ տուժածներ չկան, փլատակների մասին տեղեկություններ եւս չեն եղել:
Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է AFP-ն, երկրաշարժն ուժգին խուճապ է առաջացրել տեղական բնակչության շրջանում, շատերը շտապել են լքել ծովափնյա շրջանները: Սակայն երկու ժամ անց Սումատրայում չեղյալ է հայտարարվել ցունամիի հնարավորության մասին նախազգուշացումը:
Որոշ քաղաքներում դադարեցվել է էլեկտրականության մատակարարումը, սակայն աշխատել է բջջային կապը:




























