Պարապմունքի ընթացքում յուրաքանչյուր զինծառայող մեկ ամսվա ընթացքում պետք է յուրացնի դահուկներով սահելու տեխնիկան...
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանման զինծառայողները դահուկային պատրաստվածության հատուկ դասընթաց են անցնում: Մասնակցում են 300-ից ավելի զինծառայողներ:
Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հրահանգիչները վարժանքներն սկսելուց առաջ հետախույզների հետ անհատական պարապմունքներ են անցկացրել:
Պարապմունքի ընթացքում յուրաքանչյուր զինծառայող մեկ ամսվա ընթացքում պետք է յուրացնի դահուկներով սահելու տեխնիկան, խոչընդոտներ հաղթահարելը, որից հետո 20 կմ երթ է կատարվելու դեպի «Կահմուդ» լեռնային ուսումնավարժական համալիր:
Ըստ ռազմակայանի հրամանատարի օգնական կապիտան Ալեքսանդր Վոլնիխի՝ զինվորները եւ սերժանտները լեռնադահուկային վերապատրաստման պարապմունքների ընթացքում անհրաժեշտ ֆիզիկական հատկություններ են ձեռք բերում: Բացի դրանից, լեռնադահուկային վերապատրաստումը կոփող եւ առողջական բնույթ է կրում:





























