Հայաստանի ԿԳՆ Գեղագիտության ազգային կենտրոնում այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ամփոփվել են համահայկական մանկապատանեկան չորրորդ նկարչական մրցույթ-փառատոնի արդյունքները: Մասնակիցներին շնորհավորել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Ընդգծելով, որ Սփյուռքի կրթօջախների սաների մասնակցությամբ անցկացվող նկարչական մրցույթն արդեն ավանդական է դարձել, Մ. Մկրտչյանը նշել է, որ միջոցառման  գլխավոր ձեռքբերումը Սփյուռքում ապրող երեխաների կապն է հայրենիքի հետ. «Հատկապես այս տարվա  «Հայկական լեռնաշխարհից ծնված ոգին» խորագիրը, կարծում եմ, խորհրդանշական է, եւ դուք բոլորդ իսկապես կրում եք  լեռնաշխարհի հայկական ոգին, որն արտահայտել եք ձեր նկարներում: Աշխարհի որ անկյունում էլ լինի, հայ երեխայի հայրենիքի պատկերացումներն ու ընկալումները յուրովի եւ միաժամանակ առնձնահատուկ ընդհանրություն ունեն: Համոզված եմ՝ այն սերն ու հայրենիքի կարոտը, որը պատկերել եք ձեր նկարներում, կդառնան ձեր ազգային եւ քաղաքացիական արժեհամակարգի հիմքն ու մշտական ուղեկիցը»,- նշել է նախարարի տեղակալը: Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսք է ասել նաեւ  Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանը:

«Հայկական լեռնաշխարհից ծնված ոգին» խորագիրը կրող մրցույթ-փառատոնին այս տարի ներկայացվել են 6-18 տարեկան երեխաների աշխատանքներ  18 երկրներից՝  Աբխազիա, Ուկրաինա, Վրաստան, ԱՄՆ, Արգենտինա, Իրան, Լիբանան, Մեծ Բրիտանիա, Ղազախստան, Ուզբեկստան, Ուրուգվայ, Սիրիա, Ֆրանսիա, Քուվեյթ, Ռուսաստան, Հարավային Օսիա, Հայաստան եւ Արցախ: Ընդհանուր առմամբ՝ մրցույթին մասնակցել են Սփյուռքի շուրջ 30 կրթօջախների, Հայաստանի տարբեր մարզերի եւ Լեռնային Ղարաբաղի արվեստի եւ հանրակրթական դպրոցների սաներ:  Հաշվի առնելով թեմայի բարդությունը եւ ուսումնական բնույթը` առաջին փուլի մեկնարկից առաջ մանկավարժների համար կազմակերպվել է  մեթոդական սեմինար: Մրցույթ-փառատոնն անցկացվել է երկու փուլով: Առաջին փուլում մասնակիցները էլեկտրոնային տարբերակով ժյուրիին են փոխանցել  իրենց նկարները, որոնցից լավագույններն ընտրվել են ցուցահանդեսի կազմակերպման համար, իսկ հետագայում ներառվել  են պատկերագրքում:  Երկրորդ փուլ անցել է 350 աշխատանք, որի արդյունքներով շնորհվել է  10 հիմնական  եւ 48  խրախուսական  մրցանակ: Լավագույններին տրվել են նաեւ  առցանց քվեարկության մրցանակներ, ինչպես նաեւ ՀՀ ԿԳ նախարարի պատվոգրեր եւ շնորհակալագրեր: Մրցույթին ներկայացված աշխատանքններով հրատարկվել է պատկերագիրք: Մրցույթ-փառատոնի կազմակերպմանն աջակցել է "Արմենթել" ընկերությունը:

Հիմնական մրցանակի արժանացել են`                                                                                 

1. Մոնիկա Ավետիսյան -18 տ., Հարավային Օսիա

2. Արմեն Մավյան-11տ., ԱՄՆ

3. Սամվել Սուջյան-10տ. Ռուսաստան

4. Ռիմմա Հայթյան- 8տ. Ռուսաստան

5. Ակուսթինա Գրիսիքյան-11տ. Արգենտինա

6. Լուսինե Աթայան-14տ. Լեռնային Ղարաբաղ

7. Քախվեջյան Տիգրան- 12տ. Հայաստան,

8.Արսեն Եղիազարյան, Ահարոն Սիմոնյան, Քրիստինե Գեւորգյան. Սոֆիա Վարդանյան,   Նոռա Բուռնության, Համասփյուռ Գալոյան, Հասմիկ Գրիգորյան, 12տ. Հայաստան, Գեղարքունիք,

9. Մանվելյան Մարգարիտա-11տ., Շահբազյան Լաուրա-12տ., Ղալամքարյան Նարե- 12տ., Ազատյան Ռիմա-12տ. Բալայան Կամո-13տ., Թորգոմյան Լուսինե-9տ. Համբարձումյան Հրաչ-10տ., Թովմասյան Վահագն-11տ. Հայաստան,

10. Էվելինա Այվազյան-10տ., Ավանեսյան Կարինե-12տ. Վարդանյան Էլեն-12տ., Խանոյան Ռուբեն-11տ., Գրիգորյան Անահիտ-11տ. Հայաստան: