«ՅՈւԿՈՍ»-ի առաջին գործը կվերանայեն ՄԻԵԴ որոշման` վճռի անարդար լինելու պատճառով: Հաղորդվում է, որ 2013-ի հուլիսի 25-ին ՄԻԵԴ-ը դիտարկել է փաստաբանների` առաջին դատավճռի վերաբերյալ բողոքը ու գտել, որ ռուսական դատարանը անհիմն որոշում է կայացրել` պարտավորեցնելու Խոդորկովսկիին պետությանը փոխհատուցել 17 մլրդ ռուբլու վնասը, որը չէր վճարել «ՅՈւԿՈՍ»-ը:
Հաղորդվում է նաեւ, որ նախկինում փաստաբանները բողոքներ են ներկայցրել Ռուսաստանի Գերագույն դատարան` խնդրելով վերանայել Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանի` 2010թ դեկտեմբերի 27-ին կայացրած որոշումը եւ դրան հաջորդած դատավճիռը: «ՅՈւԿՈՍ»-ի երկրորդ գործի շրջանակներում Խոդորկովսկիի պաշտպանությունը փորձում է հասնել Խամովնիչեսկի դատարանի դատավճռի լիարժեք չեղարկմանը, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Փաստաբանների բողոքն ու քրեական գործերի նյութերը ուղարկվել են ՌԴ ԳԴ նախագահություն` դիտարկման:





























