2011-13թթ. ցանքաշրջանառությունում ներառվել են 35 հա նոր վարելահողեր: Այս մասին դեկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նրա խոսքով՝ միայն այս տարի ներառվել է 14 հազար հա վարելահող, որից 5,8 հա-ն՝ աշնանացան ցորեն: 2013թ. վարելահողերի ամբողջական օգտագործման մակարդակը կազմել է 71%՝ 2010թ. 63,2%-ի համեմատ:

2013թ. ցորենի արտադրության ցուցանիշը 2012թ.-ի ցուցանիշը գերազանցել է 26%-ով, իսկ ընդհանուր առմամբ ցորենի եւ հացահատիկային բույսերի համեմատությամբ՝ 20%-ով: Ըստ օպերատիվ տվյալների՝ հացահաիկի միջին բերքատվությունը կազմել է  մեկ հա-ից  30,8 ցենտներ՝ 2012թ. 1 հա-ից 26 ցենտների համեմատությամբ: «Նման բերքահավաքը թույլ է տվել բարձրացնել հացահատիկների գծով Հայաստանի սննդամթերքի ինքնաբավությունը՝ 6-7 տոկոս», - հայտարարել է նախարարը: Նշենք, որ այժմ տեղական ցորենով ապահովվածությունը կազմում է 35-40%:

Շարունակվում է նաեւ սերմնաբուծության զարգացումը, հավելել է նախարարը: 2011թ.  գյուղացիական տնտեսություններին հանձնվել էին ցորենի եւ գարու սերմեր, իսկ այս տարի առաջին անգամ՝ նաեւ կերային մշակաբույսերի: