Հայաստանի գյուղնախարարությունը փոքր ջերմոցների համար զարգացման ծրագիր է մշակում: Այս մասին այսօր լրագրողներին է հայտնել Հայաստանի գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Նրա խոսքով` նախագիծն ուղղվելու է հազար քմ-ից փոքր մակերես ունեցող ջերմոցներին:

«Ծրագիրը, որը ցանկանում ենք հաստատել կառավարությունում, կոչված է աջակցելու ոչ գյուղատնտեսական սեզոնին ֆերմերների զբաղվածությանը»,-հայտարարել է նախարարը:

Նկատենք, որ Հայաստանի ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի տվյալներով` հանրապետությունում հաշվարկվում է մոտ 40 հա ջերմոցներ: Այնուամենայնիվ, այս տարի դրանց մեծ մասը չի գործարկվել` հուլիսին գազի սակագնի թանկանալուց հետո: