Լոռու մարզի Սարչապետ գյուղում այսօր` դեկտեմբերի 25-ին ինքնասպանություն էտեղի ունեցել: Գյուղի բնակիչին` Ալիկ անունով 25-ամյա երիտասարդին հայտնաբերել են տանը կից շինությունում` կտուրից սավանով կախված վիճակում:

Նախնական տեղեկություններով տեղի ունեցածը ինքնասպանություն է եւ վարկած չկա, թե նրան ինչը կարող էր դրդել նման քայլի դիմել: Երիտասարդի արարքը զարմացրել է համագյուղացիներին:

Ոստիկանությունից չհաջողվեց տեղեկություններ ստանալ միջադեպի կապակցությամբ: NEWS.am-ի հետ զրույցում նշել են միայն , որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Նախաքննություն է կատարվում: