Դեռեւս Գեզի այգու հետ կապված իրադարձությունների ժամանակ թուրքական իշխանություններին քննադատած Եվրախորհրդարանի սոցիալիստական խմբակցության նախագահ Հանս Սվոբոդան հայտնել է, թե Թուրքիան նոր վարչապետի կարիք ունի։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի պատգամավորը Հանս Սվոբոդան Twitter-ի իր էջում գրել է. «Հրաժարականները Էրդողանի համար գլխացավանք են։ Թուրքիան նոր վարչապետի կարիք ունի, որն ավելի քիչ ավտորիտար կլինի եւ պատրաստ կլինի երկխոսության»։

Եվրոպացի պատգամավորի այս խոսքերը Թուրքիայում մեծ արձագանք է գտել։