Պետք չէ քննադատել միայն վարչապետին, կան ավելի բարձր պաշտոններով մարդիկ եւս: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել տնտեսագետ, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը:

Նրա խոսքով` ինքն ընդհանուր առմամբ դժգոհ է ներկայիս կառավարության տնտեսական քաղաքականությունից, սակայն պետք չէ բոլոր անհաջողությունները վերագրել միայն վարաչպետ Տիգրան Սարգսյանին: «Նրանից բարձր մարդիկ էլ կան: Ինչու այդ մասին չեք խոսում: Ու կառավարությունում եւս նա միակ մարդը չէ»,-հայտարարել է Բոստանջյանը:

Այսպես, թե այնպես, հավելել է նա, անգամ ամենաթույլ մասնագետները հասկանում են, որ ներդրումները չեն կարող գնալ այնտեղ, որտեղ բարենպաստ մթնոլորտի չեն հանդիպում: