Սոմալիի մայրաքաղաքում պայթյունից 11 մարդ է զոհվել, եւս մի քանի մարդ վիրավորվել է: Զոհերից Սոմալիի բանակի 5-ը զինվորներ են, մեկը՝ սպա:
Հաղորդվում է, որ պայթյունը որոտացել է Մոգադիշոյի սրճարաններից մեկում: Նախնական տեղեկություններով՝ սրճարանում պայթուցիկ սարք է գործի դրվել, որը գործարկել են հեռակառավարմամբ:
Իրավապահների խոսքով՝ ահաբեկչությունն ուղղված է կառավարական զորքերի դեմ, իսկ դրա կազմակերպիչները «Աշ Շաբաբ» խմբավորման գրոհայիններն են:
Սոմալիում կենտրոնական իշխանությունների վերահսկողության ներքո է գտնվում մայրաքաղաք Մոգադիշոն եւ հարակից շրջանները: Երկրի մնացած մասը գտնվում է տեղի կլանների եւ արմատական իսլամական շարժումների, այդ թվում «Աշ Շաբաբ»-ի վերահսկողության տակ:





























