Ոստիկանության Նոր Նորքի բաժնի եւ Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` դեկտեմբերի 27-ին, ժամը 04.15-ին, Ռոստով-Երեւան չվերթով ՀՀ ժամանելուց հետո բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Արտեմ Թ.-ն, որը 2011 թ. հոկտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները դեկտեմբերի 27-ին, ժամը 12.00-ին, Ավանի Դուրյան թաղամասի թիվ 5 շենքի մոտից հայտնաբերել եւ բերման են ենթարկել 1959 թ. ծնված Սերյոժա Ա.-ին, որը դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի 1-ին մասի, 258 հոդվածի 1-ին մասի եւ 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:

Դեկտեմբերի 27-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի Բագրատաշենի բաժանմունքի եւ Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում հայտնաբերվել եւ Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Արթուր Գ.-ն, որը դեկտեմբերի 9-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` դեկտեմբերի 27-ին, ժամը 14.00-ին, Բագրատաշենի մաքսային ծառայության սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Գոհար Չ.-ն, որը հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի մեղադրանքով:

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` դեկտեմբերի 27-ին, ժամը 18.00-ին, բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Գագիկ Ս.-ն, որը նոյեմբերի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի /մարդուն առեւանգելը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները դեկտեմբերի 27-ին, ժամը 20.30-ին, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի 1-ին թաղամասի 4-րդ փողոցի թիվ 6 տան մոտից հայտնաբերել եւ բերման են ենթարկել 1984 թ. ծնված Սերոբ Բ.-ին, որը դեկտեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով: