Դեկտեմբերի 27-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Շիրակի մարզի Ազատան գյուղի 1-ին փողոցի թիվ 51 տան դիմաց «Սուբառո» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը եւ բախվել էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Լոռու մարզում` Գյուլագարակ-Ամրակից ճանապարհի 1-ին կմ-ին, իրար են բախվել «ՎԱԶ-21063» եւ «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի Պաջերո»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Գյումրի-Երեւան ճանապարհի 14-րդ կմ-ին «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-21063»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 16.30-ին, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տափերական-Նոր Կյանք ճանապարհին, Գինեվետ գյուղի խաչմերուկում, վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու եւ նրան տեղափոխել հիվանդանոց:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18.05-ին, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ ժամը 18.00-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 20-ամյա երիտասարդ` հայտնելով, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենան Ալավերդյան փողոցում իրեն վրաերթի է ենթարկել:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «ԳԱԶ-2752» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Խուդյակովի փողոցում բախվել է «ԲՄՎ-X 5» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետեւանքով «ԳԱԶ-2752»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Երեւանի Ֆուչիկի փողոցի թիվ 24 հասցեի դիմաց «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Բագրեւանդ թաղամասի եւ Ձորաղբյուր տանող ճանապարհի խաչմերուկում բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետեւանքով «Մերսեդես»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Պուշկինի փողոցի խաչմերուկում «Բիայդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:





























