Նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործում շատ կարեւոր նորություններ կան: Այդ մասին հայտարարել է կառավարության ղեկավար Իրակլի Գարիբաշվիլին:
«Բազմաթիվ տրամաբանական հարցեր են ծագում հասարակության շրջանում: Մենք տեղեկություններ ունենք, որ դատախազությունը նույնպես շատ հարցեր ունի այս առթիվ»,- ասել է Գարիբաշվիլին:
Նրա խոսքով՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը Ժվանիայի թիկնազորի նախկին պետ Կոբա Խարշիլաձեի ձերբակալության նկատմամբ իր պահվածքով յուրահատուկ «ինքնալուստրացիա» իրականացրեց:
Կալանավորվել է Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի թիկնազորի նախկին պետը
«Ես ասացի, որ այդ մարդուն այլ բանի համար են ձերբակալել: Նրանց արձագանքն անհասկանալի էր: Ինչո՞ւ նրանք նյարդայնացան: Ինչո՞ւ խուճապի մատնվեցին: Պետք է պարզել: Ընդհանուր առմամբ, Ժվանիայի գործով հետաքննությունը պետք է վերանայվի: Ես լուրջ տեղեկատվություն ունեմ, սակայն իրավունք չունե հայտնել: Շատ կարեւոր նորություններ կան: Սպասենք հետաքննության ավարտին: Ուզում եմ հավաստիացնել «Ազգային շարժմանը», որ ամեն բան կպարզվի », - ասաց Գարիբաշվիլին, հաղորդում է Գրուզիա Online-ը:





























