Չինաստանում հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 300-ի, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվում էր 67 զոհերի մասին:
Յուիշու նահանգի ղեկավարի տեղակալի խոսքով, ապրիլի 14-ի առավոտյան 7,1 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են եղել, վնասվածքներ են ստացել մոտ 8000 հոգի:
Երկրաշարժի գոտում փլվել են տների 85 տոկոսը, բազմաթիվ մարդիկ գտնվում են փլատակների տակ:
Նահանգում ընդհանուր առմամբ պահպանվում է հասարակական կարգը, սակայն վրանների, դեղերի եւ բժիշկների անբավարարություն է զգացվում: Ստեղծվել է օպերատիվ շտաբ, որն արդեն անցել է աշխատանքի:
Երկրաշարժը հանգեցրել է լեռնային ապարների փլուզման, արդյունքում խախտվել է ճանապարհային երթեւեկությունը:




























