Բոլորը գիտեն, որ հնարավորության դեպքում առեւտրականները դեմ չեն բողոքել իրենց աշխատանքում առկա բարդություններից. Գնորդները քիչ են, ապրանքները մնում են վաճառասեղաններին, հարկային բեռն աճում է, շուտով իրենք կսննկանան: Վերջինի վերաբերյալ գնորդները, հավանաբար, կասկածներ կունենան: Սակայն մեկ հարցում ճիշտ են վաճառողները՝ ամանորյա տոներից հետո, հատկապես հունվարի առաջին տասնօրյակում, գնորդների թիվն իսկապես քիչ է…
Նախանցյալ տարվա դեկտեմբերի համեմատ անցյալ տարվա հունվարին մանրածախ առեւտրի շրջանառությւոնը 3,3 անգամ կրճատվեց: Նույնքան կրճատվեց նաեւ գնորդների իրականացված պահանջարկը:
Գնորդների պահանջարկում նշված նրբությունները նորություն չեն: Սննդամթերքների արդյունաբերությամբ զբաղվող ձեռնարկությունները, ինչպես նաեւ ֆերմերները հաշվի են առնում այդ հանգամանքը ու համապատասխան են արձագանքում պահանջարկի փոփոխություններին:
Հունվարին, նախորդ ամսվա համեմատ, մսի արտադրության ծավալը կրճատվեց 9,9 անգամ, մսամթերքի դեպքում՝ 1,8 անգամ, հրուշակեղենի դեպքում՝ 2,2 անգամ: Նման պատկեր է առկա ոգելից խմիչքների դեպքում. օղու արտադրությունը 2,5 անգամ, գինու արտադրությունը՝ 4,7 անգամ, շապայնի դեպքում՝ 31 անգամից ավել:
Այս ֆենոմենը բացատրում է երկու գործոն: Նախ՝ սնունդ եւ խմիչք գնում են անհամեմատ մեծ քանակությամբ, ինչը բավական է մի քանի օրվա համար: Ամանորից հետ սնունդի հանդեպ պահանջարկն էլ է նվազում: Երկրորդ, հունվարին խնայում են ընտանեկան բյուջեն, որը դեկտեմբերին մեծ քանակությամբ կրճատվել է…
Ահա մեկ ոչ այդքան էլ հարուստ ընտանիք սպառողական վարկ է վերցրել 1000 դոլարի չափով ամանորյա գնումների համար ՝ հյուրերի առաջ չխայտառակվելու համար: Այն հարցին, թե ինչպես է մարելու պարտքը, ընտանիքի հայրը միայն թափահարեց ձեռքերը…
Հայաստանի բնակիչներին բնորոշ հյուրասիրության ավանդույթը դատարկում է անապահով դասի առանց այդ էլ սակավ բյուջեն: սակայն հաշվի առնենք այլ գործոն: Շատ ընտանիքներ ամանորին գնում են այնպիսի ապրանքներ կամ սննունդ, ինչից զրկված են ամբողջ տարվա ընթացքում:
Զարգացած երկրներում քաղաքացիների սննդակարգում կարող է լինել այն, ինչը բնորոշ է մեր ընտանիքների տոնական սեղաններին: Ուստի ամանորյա ծախսերը, հատկապես Սուրբ ծնունդից առաջ, հիմնականում կազմում են նվերների գնումը եւ ավանդական հնդկահավը:
Սմբատ Գրիգորյան




























