Նոր օրինակի 100 դոլարանոցը ԱՄՆ-ում կներկայացվի ապրիլի 21-ին։

Հանդիսավոր արարողությունը կանցկացվի ֆինանսների նախարարությունում։

Դեռեւս հայտնի չէ, թե հատկապես ինչ կերպ կփոփոխվի 100 դոլարանոց թղթադրամը։ Սակայն փորձագետները գրեթե վստահ են, որ մինչ այժմ ամբողջ աշխարհին հայտնի դիզայնին, հավանաբար, կավելացվի եւս մի ինչ-որ գույն, ինչպես դա արվեց 5, 10, 20 եւ 50 դոլարանոց թղթադրամների դեպքում, հայտնում է «Վեստի» հեռուստաընկերությունը։