Եվրոպայի վրա շարժվում է հրաբխային մոխրի երկրորդ ալիքը: Բրիտանական օդերեւութաբանների կանխատեսումներով, հրաբխային մոխրի երկրորդ ամպը կարող է հայտնվել Գերմանիայի հյուսիսային հատվածում, ծածկել Դանիան եւ Շվեդիայի մի մասը, եւ նեղ գծով ձգվել մինչեւ Արեւելյան Եվրոպա:

Ապրիլի 22-ին լիովին վերականգնվել էր հրաբխի ժայթքման հետեւանքով խաթարված ավիահաղորդակցությունը: Սակայն, ի հեճուկս հույսերի, մոխրի կենտրոնացումը Եվրոպայի երկնքում կրկին սկսել է աճել: Արդյունքում Եվրամիության իշխանությունը ստիպված է եղել փակել Նորվեգիայի, Շոտլանդիայի հյուսիսի, Ֆինլանդիայի օդանավակայանները: Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը դեռեւ սշխատում է, հաղորդում է «Ռոսիա 24-ը»:

Ապրիլի 23-ին փակվելու է Ռեյկյավիկի օդանավակայանը, քանի որ մեծ է հավանականությունը, որ մոխիրը կշարժվի իսլանդական մայրաքաղաքի ուղղությամբ, հաղորդում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը՝ վկայակոչելով Իսլանդիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը:

«Վեստի.ռու»-ն տեղեկացնում է, որ աշխարհի տարբեր օդանավակայաններում հրաբխի գերին էին դարձել 6 մլն 800 հազար մարդ: