2009թ. Երեւանի կոնյակի գործարանը 31 հազար 600 տոննա խաղող է գնել:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԵԿԳ մամուլի ծառայությունից, ապրիլի 20-ին ընկերությունն ավարտել է գինանյութի զտումը՝ ստացված գնված խաղողից: Համատեղ աշխատանքի արդյունքում գործարանի երեք մասնաճյուղերն այս տարի ավելի քան 24 մլն լիտր գինանյութե են թորել, արդյունքում ստացվել է 3,83 մլն կոնյակի սպիրտ:
Նշենք, որ այսօր ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը հանդիպել է Արարատի եւ Արմավիրի մարզպետների հետ: Քննարկվել են խաղողի հետագա գնման հարցերը:




























