«Փրկեք Քեսաբը» (#SaveKessab)  արշավը սոցիալական ցանցերում լայն շրջանառություն է ստանում, մասնավորապես Twitter-ում եւ Instagram-ում:

Արշավին են միացել նաեւ հայտնի անձինք, ինչպես օրինակ ամերիկյան հայտնի Blink 182 խմբի թմբկահար Թրեւիս Բարքերը: Վերջ տվեք ցեղասպանությանը, փրկեք Քեսաբը: Ես շատ հայ ընկերներ ունեմ, որոնց սիրում ու աջակցում են, որոնք ինձ համար կարծես ընտանիք լինեն»,- գրել է Բարքերն Instagram-ում:

Ինչպես գրում է Social News Daily-ն, արշավին աջակցող օգտատերերը դիմում են նաեւ քաղաքական գործիչներին եւ հայտնի մարդկանց, որպեսզի նրանք իրենց խոսքը հայտնեն պատմության վերաբերյալ, որն անտեսվում է առաջատար լրատվամիջոցների մեծամասնության կողմից:

Ավելի վաղ իր միկրոբլոգում Քեսաբի իրադարձությունների մասին գրել է Խլոե Քարդաշյանը. «Իմ սիրտը կոտրվում է: Փրկեք Քեսաբը»:

«Ցավում եմ հայ ժողովրդի հետ միասին…»,- իր միկրոբլոգում գրել է հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուեւը: