Թուրքիայի խորհրդարանում ապրիլի 28-ի նիստի ընդմիջումներից մեկի ընթացքում հնչել է պոլսահայ կոմպոզիտոր Սարգիս Էֆենդիի (1885-1944) «Ոչ ոքի չեմ բողոքի, կարտասվեմ իմ վիճակի վրա» ստեղծագործությունից մի հատված:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` մինչ այսօր թուրքական խորհրդարանում հնչել է հիմնականում Բախի, Մոցարտի պես հայտնի դասականների գործերը: Պոլսահայ երաժիշտի հայտնի ստեղծագործությունը թուրքական խորհրդարանի հեռուստացույցով եւ խորհրդարանի տարածքում տեղադրված բարձրախոսերով հնչել է գործիքավորված տարբերակով:

Նշենք, որ Սարգիս Էֆենդին Ստամբուլի Ոսքյուդարի հայտնի քամանչայի վարպետ Օնիկի որդին է: Սարգիսը ընտանիքի հետ կյանքի վերջին տարիներին տեղափոխվել է Փարիզ: