Արդեն երրորդ օրն է, որ Չինաստանում երեխաների դեմ հարձակումներ են տեղի ունենում: "Չինական «Սինհուա» գործակալության տեղեկատվությամբ, երկրի արեւելքում անհայտ տղամարդը դպրոցում հարձակվել է երեխաների խմբի վրա:

Նա ներխուժել է դասարաններից մեկը, մուրճով հարձակվել երեխաների վրա, հետո իր վրա բենզին է լցրել ու ինքնահրկիզվել` իր հետ վերցնելով երկու աշակերտների: Ուսուցիչներին հաջողվել է երեխաներին խլել հարձակվող տղամարդուց: Միջադեպի արդյունքում 5 երեխաներ վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել հիվանդանոց: Տղամարդը մահացել է այրվածքներից՝ հանցագործության վայրում:

Նշենք, որ բացի այս դեպքը, ապրիլի 29-ին Չինաստանում 47-ամյա մեկ այլ տղամարդը Տայսին քաղաքում ներխուժել էր մանկապարտեզ եւ դանակով վիրավորել 28 երեխաների, երկու ուսուցիչների եւ անվտանգության աշխատակցին: Հանցագործության արդյունքում 5 երեխաներ ծանր վիճակում տեղափոխվել էին հիվանդանոց:

Իսկ դրանից մեկ օր առաջ էլ Չինաստանի Գուանդուն մարզի դպրոցներից մեկում հոգեպես անհավասարակշիռ ուսուցիչը դանակով հարձակվել էր երեխաների վրա եւ վիրավորել 16 աշակերտների եւ մեկ ուսուցչի: