Արցախի Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ ժողովրդին՝ Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանն իր ուղերձում, շնորհավորելով տոնի առթիվ, մասնավորապես ասել է.
«Մեր ժողովուրդը միշտ եղել է ստեղծարար ու իր հանապազօրյա հացը վաստակել է քրտնաջան աշխատանքի միջոցով: Այսօր էլ, ձեռնամուխ լինելով անկախ պետականության կառուցման գործին, մենք անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկում տնտեսությունը զարգացնելու, տեղական արտադրությունը խթանելու, բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Աշխատավորների իրավունքների ու շահերի պաշտպանությունը, աշխատավարձերի ու նպաստների բարձրացումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, մարդկանց կենսապայմանների բարելավումը` այն կարեւոր խնդիրներն են, որոնք միշտ գտնվում են մեր իշխանությունների ուշադրության կենտրոնում»:




























