Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով հինգ մարդ է զոհվել։ Պատահարը տեղի է ունեցել մայիսի 2-ին, Կախեթի շրջանում։
Իրար են բախվել «Volkswagen» եւ «Opel» մակնիշի ավտոմեքենաներ։ Ստացած վնասվածքներից հինգ մարդ տեղում զոհվել են, երկուսը տեղափոխվել հիվանդանոց։
«Opel»-ի ղեկին եղել է ընդդիմադիր «Ժողովրդի կուսակցության» շրջանային կազմակերպության ներկայացուցիչ Զուրաբ Իրոմաշվիլին։


























