ԱՄն-ում հայտաբերվել է հերթական պայթուցիկ սարքը: Այս անգամ թիրախը Պիտսբուրգ քաղաքն էր: Վտանգավոր սարքը գտնվել է միկրոալիքային վառարանում, Պիտսբուրգյան մարաթոնի մայրուղու մերձակայքում:

Սարքը հայտնաբերվել է այն բանից հետո երբ մրցման առաջատարները հասել են եզրափակչին: Իրավապահները ստիպված են եղել դադարեցնել վազքը եւ տարհանել բոլորին: Մրցումը շարունակվել է միայն, երբ ռոբոտ-ականզերծողը վնասազերծել է ռումբը:

Նշենք, որ նախօրեին ռումբ էր հայտնաբերվել Նյու Յորքի Թայմս-Սքվերում, երբ շապիկներ վաճառողը ոստիկանություն էր հայտնել կասկածելի Nissan Pathfinder մեքենայի մասին, որի թափքից ծուխ էր դուրս գալիս: Հրատեխնիկները հայտնաբերել էին ինքնաշեն պայթուցիկ սարք, որը բաղկացած էր պրոպանի երեք բալոնից, երկու տարա բենզինից, հրանյութերից, եւ ժամացուցային մեխանիզմից: Ռումբը վնասազերծել էին, իսկ մեքենան հեռացրել Թայմս-Սքվերից: