Լոս Անջելեսում կատարված սպանության մեջ մեղադրվող Ալբերտ Թերսարջյանը մայիսի 3-ի դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ ինքն անմեղ է։
«Los Angeles Times»-ի հաղորդմամբ Թերսարջյանը Լոս Անջելեսի ոստիկանության կողմից բերման է ենթարկվել Կարինե Հակոբյանին սպանելու մեղադրանքով, սակայն ոստիկանությունը ճշտում է նրա մասնակցությունը ընտանիքի երկու այլ անձանց սպանության մեջ եւս։
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Լոս Անջելեսում սպանվել էր 36-ամյա Կարինե Հակոբյանը։ Գլխին հրազենային վնասվածք ստացած նրա դին ավտոմեքենայի մոտ հայտնաբերել էր վերջինիս 14-ամյա դուստրը։ 2008 թ. դեկտեմբերի 11-ին սպանվել էին նրա ամուսինը՝ 43-ամյա Խաչիկ Սաֆարյանը եւ 9-ամյա աղջիկը՝ Լուսինե Սաֆարյանը։ Հակոբյանը եւ Սաֆարյանը ամուսնացել էին Երեւանում եւ 2003-ին տեղափոխվել ԱՄՆ։




























