Երեկ` մայիսի 3-ին Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բադեն-Վյուրթենբերգի շրջանի Ավետարանական-Լյութերական եկեղեցու հոգևոր սպասավորների պատվիրակությանը` գլխավորությամբ վերապատվելի Մանֆրեդ Վագների և ուղեկցությամբ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանի:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանը ներկա է եղել նաեւ Սլովակիայի Ավետարանական-Լյութերական եկեղեցու եպիսկոպոսաց խորհրդի ղեկավար Միլոշ Կլատիկը: